|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 6-ին Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: Լուրը հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:
Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները: