|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին. հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը։
.jpg?1571050919375)
.jpg?1571050940303)
.jpg?1571050954462)
.jpg?1571050970318)
.jpg?1571050988191)
.jpg?1571051004046)