|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ երկու տարի առաջ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին ДКТ 245 բազմաֆունկցիոնալ մեքենա նվիրաբերելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին այսօր՝ մարտի 5-ին, «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունում կայացած Դաշնակցության նախընտրական հանդիպման ժամանակ խոսել է ընկերության տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:


«Երկու տարուց ավել է, ինչ ջրահեռացման եւ կոյուղագծերի խողովակների մաքրումը իրականացնում ենք առանց ասֆալտի վերեւի ծածկույթի հեռացման՝ շնորհիվ Դավիթ Իշխանյանի միջնորդության եւ գործարար Նելսոն Սարգսյանի նվիրատվության՝ ДКТ 245 բազմաֆունկցիոնալ մեքենայի: Այս տեխնիկայի կարիքը մեր քաղաքը խիստ ուներ: Նախկինում օրեր եւ շաբաթներ տեւող աշխատանքը այսօր իրականացնում ենք մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Մարտիկ Հայրապետյանը՝ նշելով, որ գոհ է Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ստացած մեքենայից եւ շնորհակալությունն հայտնելու լավագույն առիթը նախընտրական հանդիպումն էր:


Նշենք, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում կայացած նախընտրական հանդիպմանը մասնակցում էին նաեւ պատգամավորի թեկնածուներ Վահրամ Բալայանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը:


Հանդիպման ընթացքում ընտրույթուններում առաջադրված թեկնածուները ներկայացրել են Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթները, խոսել դրանց իրականացման իրենց պատկերացումների մասին եւ պատասխանել ընկերության աշխատողների մի շարք հարցերի:



