|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:
Նախագահն իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում, մասնավորապես, նշել է. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»:
Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված շնորհավորանական ուղերձում ասվում է. «Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։ Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին՝ Վենետիկում: