|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նրան պատվո պահակախմբով օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Այնուհետեւ կսկսվի երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաեւ վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: