|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական nethaber.com կայքը հրապարակել է լուսանկարներ, որտեղ թուրքական բանակի հրթիռների վրա տեղ են գտել հակառուսական գրառումներ: Դրանցից մեկում տեղ է գտել «սիրով Պուտինին» գրությունը:
Հակառուսական այս տրամադրությունները Թուրքիայում վերջին շրջանում առավել ակտիվացել են հատկապես Սիրիայի Իդլիբ շրջանում Սիրիայի ու ՌԴ կողմից Թուրքիային և վերջինիս աջակցությունը վայելող խմբավորումներին հասցված ծանր հարվածների պատճառով. հայտնում է Yerkir.am-ը:
Մեկ այլ լուսանկարում հրթիռների վրա տեղ են գտել «36 շեհիդի համար» և «Հաթայը գողացված չէ» գրառումները: Այս վերջին գրառումը պատասխանն է «Սպուտնիկ» լրատվական ծառայության այն հոդվածի, որը պատմում է, թե ինչպես է մոտ 80 տարի առաջ Թուրքիան Սիրիայից բռնազավթել Ալեքսանդրեթի սանջաքը (այժմ Թուրքիայի Հաթայի նահանգ): Հենց այդ հոդվածի պատճառով «Սպուտնիկ» թուրքական ծառայության գլխավոր խմբագիրն ու մի շարք աշխատակիցներ բերման և հարձակումների են ենթարկվել թուրք ազգայնականների կողմից: