|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծում եմ անհրաժեշտ Է լրջորեն քննարկել դպրոցներում 1-ին դասարանցիների՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ և 2-ից 12-րդ դասարանցիների մարտի 23-ից 29-ը ներառյալ գարնանային արձակուրդների վերանայման հարցը: Այս ժամանակահատվածը որպես գարնանային արձակուրդ անհրաժեշտ է տեղափոխել մարտի սկիզբ և որոշակի առումով նաև երկարացնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հասարակության և հատկապես ծնողների մոտ հոգեբանական վախը իրենց երեխաներին դպրոց տանելու առումով առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի մեծանալու է: Սա ազդելու է նաև դասապրոցեսի որակի վրա: Իշխանությունը այսպիսի դեպքերում օպերատիվ և հանդարտեցնող որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է ստանձնի»: