|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան ուղիղ երթուղուն: Նրա կարծիքով` ժողովրդի համար երթուղին իրեն արդարացնում է, իսկ ահա ֆինանսական առումով նախարարը վստահ չէ, որ արդարացվում է:
«Սա պիլոտային ծրագիր է: Առաջին օրը երթուղուց օգտվել է ընդամենը 80 հոգի, երկորդ օրը՝ 150, երրորդ օրը՝ 190, չորրորդ օրը մի քիչ պակասել է` 160-ի մոտ »,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Առաջին նպատակը սպասարկման որակ ապահովելն է, հետագայում կերևա, թե ինչքան կարդարացվի: Դրա համար պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո կհայտարարվի մրցույթ, և գնային առումով կարող է փոփոխություն լինել»:
Նա նշեց, որ այժմ երթուղու գինը երեք հարյուր դրամ է, և պարզ չէ, թե հետագայում որքան կկազմի այն: