|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 79,2 հազարի, իսկ մահացածների թիվը 2835-ի, ապաքինվել է ավելի քան 39 հազար մարդ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Չինաստանից դուրս 51 երկրներում վարակվածների թիվը հասել է 4691-ի, մահացել է 67 մարդ:
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ Իրանում Covid-19 համաճարակից մահացածների թիվը կազմում է 210 մարդ։ Իրանը պաշտոնապես հայտնում է 36 մահացության դեպքի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Իրանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, սակայն Իրանը մերժել է այն։