|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրերս՝ փետրվարի 25-ին, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը. հայտնում է Yerkir.am-ը՝ minval.a-ին հղումով:
Նշվում է՝ Էրդողանը համապատասխան հրամաններ է տվել իր երկրի պետական կառույցներին, և փետրվարի 26-ին` ժամը 15:10-ի դրությամբ, թուրք-ադրբեջանական սահմանը բացվել է:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի ֆոնին Թուրքիան և Իրանը փակել էին Նախիջևանի հետ սահմանը՝ այդպիսով այն հայտնվել էր ցամաքային շրջափակման մեջ: