Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Բոբ Չապեկը նշանակվել է «The Walt Disney Company» ընկերության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում. այս մասին գրում է Variety-ն՝ մանրամասնելով, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ Այգերը, որը ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել ընկերությունում մինչև 2021 թվականի դեկտեմբերի ավարտը և պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար:
Չապեկը Disney-ում աշխատում է մոտ 27 տարի. նա ընկերությունում առանցքային է համարում տեխնոլոգիական նորարարությունները և միջազգային շուկաներում Disney-ի դերի ընդլայնումը: