|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիացի սակրավորները շարունակում են ականազերծել Հալեպի արվարձանում գտնվող Զահրա ավանը, որը վերջերս էր ազատագրվել գրոհայիններից. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ Զահրայում ահաբեկիչների պաշտպանության գլխավոր գիծն անցնում էր բնակելի շենքերով, որտեղ առաջին, երկրորդ, երրորդ հարկերը լավ ամրացված կրակակետեր էին:
«Մեր գլխավոր առաջադրանքն է ականազերծել Զահրայի բոլոր ճանապարհները, բացել դրանք տրանսպորտի համար: Մենք արդեն վնասազերծել ենք հարյուրավոր ֆուգասներ։ Համարյա ամեն օր գտնում ենք օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ֆուգասներ»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ինժեներական ծառայության հրամանատար Վահիդ Դիաբը:
Միևնույն ժամանակ նա նշել է նաև, որ ականազերծումը դանդաղ է ընթանում։ Օրվա ընթացքում սակրավորները մոտ 300 մետր են առաջ շարժվում, որովհետև գործողությունները չափազանց վտանգավոր կարող են լինել: