|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումը վերնագրել է. ««Ծախսատար նախագահը». հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը:
Այո՜, վայելել է՝ օդում եւ ցամաքում, գուցեեւ՝ ջրում:
Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետուտյան հասույթը:
Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբեւէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետեւելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:
Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի:
Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը»: