|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ամփոփել է 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները: 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեն: Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Երկրորդ տեղը 5514 ձայնով զբաղեցրել է հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Երրորդը՝ 2169 ձայնով, չինացի Լյույ Սյաոցյունն է:
2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նաև սահմանել էր աշխարհի ռեկորդ: