|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաեւ ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով»,- գրել է նա։