|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բա սա սոցիալական պետություն է՞: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ:
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը:
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից»: