|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալել են քաղցկեղով հիվանդ Այթեն Սարըքայա Քեսլերին: Քեսլերի առողջական վիճակը դատարանի դահլիճում վատացել է: Նրա փաստաբան Գյուլիզար Թունջերը նշում է, որ քաղցկեղը տարածվել է ամբողջ մարմնով, և նույնիսկ այդ դեպքում նրան ձերբակալել են. ըստ Yerkir.am-ի հայտնում է demokrathaber.org կայքը:
Քեսլերը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում Շվեյցարիայից վերադառնալու ժամանակ: Քեսլերը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական կազմակերպության քարոզ անելու» մեջ: