|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով տեղադրել է նաեւ e-draft-ում «ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին:
Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է եւ նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»:
«ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»՝ այստեղ.