|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանում փետրվարի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
«Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»,-ասված է հաղորդագրության մեջ: