|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության կոչը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Հանրապետության նախագահը նշանակեց հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահը հանրությանը դիմելու և հանրության կարծիքը ճշտելու (ուղիղ ժողովրդավարություն) կողմնակիցն է: Այդ մասին նա հայտարարեց նաև Շանթին տված վերջին հարցազրույցով:
Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով:
Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնը այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր:
Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը»,-գրել է նա: