կարևոր
3268 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 16:05
Քաղաքական

Հանրության լայն զանգվածներ ուրախ ծափ են տալիս իրենց իսկ ոչնչացմանը. Արսեն Ջուլֆալակյան

Հանրության լայն զանգվածներ ուրախ ծափ են տալիս իրենց իսկ ոչնչացմանը. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Բորիս Մուրազիի գրառման մեկնաբանություններում անդրադարձել է երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակին` նշելով.

«1.Սկզբում ԵԱհԿ Մինսկի խումբը ռուս համանախագահի շուրթերով առաջարկում է քեզ «5+2 տարբերակը» (Լավրովի պլան…):

2. Քանի որ իշխանության գալուդ նպատակը/պատվերը դա չի եղել, մերժում ես՝ «ոչ մի թիզ հող թշնամուն» հաճելի, գեղեցիկ փաթեթավորմամբ: Մի հատ էլ թրաշ ես պահում, որ տղամարդու տեսք ստանաս, նմանվես հերոսի…

3. Բանակցությունները մտցնելով փակուղի՝ բերում ես Հայաստանի և Արցախի գլխին ավերիչ պատերազմ՝ կառավարելի քաոսով, դավաճանության 100-ավոր դրվագներով:

4. Պատերազմի ընթացքում առնվազն 2 անգամ ներկայիս ունեցածի անհամեմատ շատ ավելի լավ պայմաններով(պակաս տարածքային, մարդկային և ռազմական կորստով…)ռազմավարական դաշնակից Ռուսաստանն առաջարկում է զինադադար: Մերժում ես:

5. Տալիս ես Շուշին, ակհայտ է դառնում վերջնական, որ նպատակդ ամբողջ Արցախը տալն է: Գլխիդ են տալիս այդ անտաղանդ շուստրիությանդ պատճառով(պետական դավաճանություն) և ստիպում քեզ ստորագրել հայտարարություն, գոնե մի կտոր Արցախը պահելու հույսով(Ռուսաստանը պահում է իր շահերը, որը չգիտես ինչու, հերթական անգամ համ է ընկնում Արցախի և տեղի բնիկ ժողովրդի և Հայաստանի շահերի հետ(ոչ ՀՀ իշխանության))

6. Բնականաբար, տարբեր բաներ ես այդ ընթացքում խոստանում, միայն թե հանրապետության հրապարակում թույլ չտան պետական դավաճանությանդ համար կատաղած ժողովուրդը ցեղդ վերացնի:

7. Հասնում է խոստումներդ կատարելու ժամանակը, գործի ես դնում անհայրենիք թիմակիցներիդ, որոնք ամբողջ կյանքում երազել են հրապարակավ գոնե մի թթու խոսք ասեն Մոսկվային, ու սկսում ես Արևմուտքում դռներ ծեծել, աղերսել, թե եկեք, մեզ փրկեք, Ռուսաստանը մեզ ուզում է «կուլ տալ»

8. Արևմուտքին էլ ի՞նչ է պետք, նման անբարոյական, անարժեք երկրի ղեկավար՝ իր թիմով, ևս մեկ տեղ Ռուսաստանին խնդիր առաջացնելու համար: Թքած, թե այդ մի խումբ այլանդակների պատճառով(որոնք ի դեպ ըստ օդում կախված լուրերի, լեգիտիմ ընտրված իշխանություններ են…) 3մլն մարդ Հայաստանում և 120.000 Արցախում կանգնելու է գոյաբանական վտանգի առաջ(Ուկրաինան վառ օրինակ՝ նրա շենգենի և նատօ-ի ակնկալիքներով…): Էլ ճասած մի ամբողջ պետություն, որ լիակատար ավերվելու ռիսկի տակ է լինելու: Իհարկե, դավաճաններից և ոչ մեկը որևէ կորուստ չեն ունենա ծրագրին իրականացնելու ընթացքում, մինչև այն չավարտեն:

Այսքանով հանդերձ, հանրության լայն զանգվածներ ուրախ ծափ են տալիս իրենց իսկ ոչնչացմանը՝ մտածելով, որ իրենց դժվար հերթը հասնի, պահը եկավ, կթաքնվեն, կամ էլ շուտ կփախնեն Հայաստանից…», - գրել է նա: