|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը: Փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ:
Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին:
Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական ցանկացած գործողություն անպատիժ չի կարող մնալ: