|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների.
❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:
Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»:
Նշենք, որ նախկինում մինչև երեխայի 3 տարին չէր լրանում, չէին կարողանում հերթագրել: Հիմա փոխվում է դա և ծնողները կկարողանան իրենց երեխաներին 2 տարեկանից հերթագրել ու երբ հերթը հասնի, նույնիսկ մինչև 3 տարեկան, երեխան կգնա մանկապարտեզ։