|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Պողոս Յուսուպովիչը ցանկություն է հայտնել դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ստանալ անձնագիր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան», - գրում է Բիչախչյանը:
