|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանը ցանկանում է Արցախում զարգացնել կարի արտադրությունը:
ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ այսօր` փետրվարի 21-ին, գործարարին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այդ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր, եւ այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացն ապահովելու համար: