|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ը։
Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։
Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։
Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին։