|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը պարզաբանել է, թե ինչու է «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակում մերժվել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը:
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարության կայքի՝ «դիտորդական թռիչքներ իրականացվում են, երբ կողմերը համաձայնության են գալիս թռիչքի երթուղու վերաբերյալ։ 2016-ի փետրվարի 2-5-ը ՌԴ-ի կողմից դիտորդական թռիչք իրականացնելու մասին դիմումի հարցում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել թռիչքի երթուղին, ինչի համար էլ այն տեղի չի ունեցել»:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի` Թուրքիայի կողմից մերժում ստանալու մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարության պայմանագրերի իրականացման վերահսկման բաժնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը: Նրա խոսքերով՝ Թուրքիան խախտել է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը և վտանգավոր նախադեպ ստեղծել: