|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկյան իշխանությունները Մեքսիկայի հետ հարավարևմտյան սահմանին հայտնաբերել են թմրանյութերի մաքսանենգ փոխադրման նպատակով ստեղծված ամենաերկար թունելը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնել են Թմրանյութերի մասին օրենքների կիրառումը վերահսկող ամերիկյան վարչությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թունելը ձգվել է մեքսիկական Տիխուանա քաղաքից ամերիկյան Սան-Դիեգո։
Թունելի երկարությունը մոտ 1․3 կմ է, բարձրությունը՝ 165 սմ, լայնությունը՝ մոտ 70 սմ։ Մուտքի մոտ տեղադրված է եղել վերելակ։
Շինության ներսում եղել է էլեկտրականություն, ինչպես նաև օդափոխիչ համակարգ։
Փաստի առթիվ դեռևս ձերբակալություններ չեն կատարվել: