|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «Ռայանէյր» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երեւան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղեւորների չփոխադրման հետ:
Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է «Ռայանէյր» ավիաընկերության ղեկավարությանը:
Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9 հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ կայքից: https://eur-lex.europa.eu/resource.html
Խնդիրների դեպքում կարող եք նաեւ դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»: