|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ե´վ գործադիրը, և´ օրենսդիրը քայլեր կձեռնարկեն ՍԴ ճգնաժամին լուծում տալու համար՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եռաբլուրում՝ ըստ Yerkir.am-ի՝ պատասխանելով լրագրողների հարցին ՀՀ վարչապետի հայտարարության մասին, թե ՍԴ նախագահի ընտրությունները կեղծված են և լուծման քայլերի մասին իշխանությունները պատրաստվում են հայտարարել:
«Քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքը, նաև ԱԺ-ի ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Քանի դեռ լուծում չի ստացել հարցը, շարունակելու են քայլեր ձեռնարկել»,-նշեց Արմեն Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը չբառացեց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի լուծման մի ճանապարհը լինել: