|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Էլազըղ (պտմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե քաղաքում 6.8 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, մոտ 1500 մարդ վիրավորվել է, որոնցից 128-ը գտնվում են բժիշկների խիստ վերահսկողության ներքո:
Շարունակվող որոնողական աշխատանքների հետևանքով փլատակների տակից դուրս է բերվել մոտ 50 քաղաքացի:
Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էլազըղում և Մալաթիայում ուսումնասիրվող 2945 շինությունից 1521-ից 84-ը փլուզվել է, 1287 մեծ վնաս է կրել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Թուրքական աղբյուրները նաև հայտնում են, որ երկրի իշխանությունները չեն թույլատրում ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը օգնություն ցուցաբերել և ուղարկված հացահատիկը, մանկական սնունդը, մի շարք առաջին անհրաժեշտության մթերային և կենցաղային ապրանքները հետ են ուղարկվում: