|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չորեքշաբթի, 22 յունուար 2020-ին, Արամ Ա. վեհափառ հայրապետին այցելեց Լիբանանի նոր կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցիչ Վարդինէ Օհանեան-Գէորգեան` ընկերակցութեամբ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին: Վեհափառ հայրապետը իր շնորհաւորութիւնը եւ օրհնութիւնը փոխանցեց նոր նախարարին:
Հանդիպում` Գրիգոր Պետրոս Ի. Հոգեւոր Տիրոջ Հետ
Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքը չորեքշաբթի, 22 յունուար 2020-ին, ընդունեց Լիբանանի նորակազմ կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցիչ Վարդինէ Օհանեան-Գէորգեանը, որուն կ՛ուղեկցէր Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի: Հանդիպումը առիթ մը եղաւ ծանօթանալու նոր նախարարին. ամենապատիւ հոգեւոր տէրը տուաւ իր օրհնութիւնը:
aztagdaily.com