|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետարանի հասցեին հնչած որոշ քննադատությունների:
«Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրեցինք, որ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեկտեմբերին ի շարս այլոց մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երևանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:
Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որևէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա:
Այնուհանդերձ, հուսով ենք, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսևորի իր լսարանի հանդեպ և պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով:
Նույնը, ի դեպ, վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության, հետևելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը (մանրամասները՝ մեկնաբանությունում)»,- գրել է նա: