|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի օդաչուները «ՄիԳ-29» կործանիչներով, «Մի-24Պ» և «Մի-8ՄՏՇ» ուղղաթիռներով վարժանքներ են կատարել «Կամխուդ» զորավարժարանում. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, տեղեկացնում է «ՌազմԻնֆոն»:
Ըստ հայտարարության՝ օդաչուները տարբեր բարձրությունների վրա կատարել են տեխնիկայի կառավարման վարժություններ, ոչնչացրել են լեռնային պայմաններում քողարկված պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը։
Վարժանքներին մասնակցել է մոտ 300 զինծառայող, ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։