|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները վրացիների համար հնարավորություն են աշխարհին ցույց տալու, որ այն առաջընթացը, հանուն որի նրանք այդքան ջանք են թափել, անհետադարձելի է. Սենատում երդման արարողության ժամանակ ասել է Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Քելի Դեգնանը: Այս մասին, ըստ apsny.ge կայքի, հաղորդագրություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Դեսպանը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Վրաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը` հաջակցություն ազատ ու արդար ընտրական գործընթացի:
«Վրաստանի հետ ընդարձակ աշխատանքային ծրագիր ունենք և շատ բան ենք սպասում մեր վրացի բարեկամներից: Վրացիները ցույց են տվել, որ ունեն համառությունը ու ժողովրդավարական գործընթացները պաշտպանելու և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու խիզախություն, և դա կարևոր է Վրաստանի տրանսատլանտյան ինտեգրման համար: Անկասկած, Վրաստանը ԱՄՆ-ի համար կարևոր և ռազմավարական գործընկեր է»,- հայտարարել է Դեգնանը: