|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շատերը տեղյակ չեն կամ հնարավոր է չեն նկատել, բայց առայսօր Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջությամբ կազմավորված չէ՝ ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Արամ Վարդևանյանը:
"ԲԴԽ-ն պետք է բաղկացած լինի 10 անդամից այլ ոչ 8 անդամից, ինչպես ներկայում է: Գործող դատական օրենսգիրքը որոշակի լուծումներ փորձել է տալ այս իրավիճակին, սակայն ակնհայտորեն այն թերի է: Հանրապետության նախագահը Սահմանադրության համաձայն նման իրավիճակներում պետք է միջոցներ ձեռնարկի «ԲԴԽ ժամանակավոր անդամ» նշանակելու համար, սակայն դրա իրագործման մեխանիզմները ևս բավարար չեն: Փաստորեն concourt.am-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանին, և դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա վարույթ է ընդունել Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի (հենց այս հոդվածով նախատեսված է ԲԴԽ ժամանակավոր անդամի կարգավիճակը) և այլ իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ հարցը:
Հ.Գ. Հնարավոր չէ բացառել, որ եթե ԲԴԽ-ն ամբողջությամբ կազմավորված լիներ, դատավոր Դ. Գրիգորյանի լիազորությունները չկասեցվեին և ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ դրսևորող Ա. Դանիբեկյանին չմակագրվեր Ռ. Քոչարյանի գործը",-գրում է նա: