|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:
անխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:
Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից»: