|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «2019 թ. ամփոփման հավաքի» ժամանակ անդրադարձել է Լիբիա զորք ուղարկելու խնդրին:
«Լիբիայի հետ համաձայնություն ենք ձեռք բերել: 2020 թ. Միջերկրականում սկսում ենք հորատման ու որոնողական աշխատանքները: Նախ և առաջ «Օրուչ Ռեիս» նավը կիրականացնի սեյսմիկ աշխատանքներ: Միջերկրականում փորձում էին մեզ բանտարկել մեր սահմանների մեջ. նախ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, այնուհետև Լիբիայի հետ ի չիք դարձրեցինք այդ փորձերը», - ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարեց, որ «Լիբիայի օրինական կառավարության կենսունակության և ամրապնդման ապահովման համար այդ երկիր զորք են ուղարկում» և տարածաշրջանի կայունությունը ամրապնդելու համար շարունակելու են մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ միայն դեկտեմբերի վերջին Թուրքիան Լիբիա էր ուղարկել Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումներից 2000 զինյալ, որոնք տեղակայվեցին Տրիպոլիի արևելքում: