|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի 12 քաղաքներում սոցհարցումներ են անցկացվել, ըստ որի երկրի բնակչության 58%-ը դեմ է հանդես եկել Լիբիա թուրքական զորք ուղարկելուն:
«Ստամբուլի տնտեսական հետազոտությունների» անցկացրած հարցմանը մասնակցել է 1537 քաղաքացի: «Ձեր կարծիքով Լիբիա զորք ուղարկելը ճի՞շտ է» հարցին դրական է պատասխանել հարցվածների 34%-ը, բացասական՝ 58%-ը, իսկ 8%-ն էլ դժվարացել է պատասխանել. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է t24.com.tr կայքը։
Սահմանային հակամարտությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս մասնակիցների 75%-ն ասել է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի ու միայն միջնորդական առաքելություն իրականացնի: 15%-ը ճիշտ է համարել հակամարտության մեջ ներգրավվելու և կողմերից մեկնումեկին ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքականությունը: