|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ 3-րդ օրն է ընթանում են Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները:
Սերժ Սարգսյանը հետևել է առաջնությունների ընթացքին, որոնք կեզրափակվեն հունվարի 20-ին:
Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլերով: Տղամարդկանց մրցաշարի 10 մասնակիցներից 9 գրոսմայստերներ են։
Կանանց մրցաշարին ևս մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում՝ 2 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 2 վարպետ։ Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: