|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Դատարանը որոշեց մեղադրող Ռևազյանի միջնորդությունը բավարարել: Ամբնաստանյալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել, խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ըստ Yerkir.am-ի՝ որոշումը հրապարակել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Նրա վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք։ Նրան էր այցելել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։