|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կանադայի՝ ավիաաղետի հետևանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որն ինձ տալիս Էին զոհվածների ընտանիքները: Նրանցից շատերի համար դա առնչություն ունի կրոնի հետ. իրենց հարազատներին թաղել հնարավորինս շուտ,- պարզաբանել է նա ու հավելել. - Դժբախտաբար, նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել շաբաթներիև նույնիսկ ամիսների մասին»:
Կանադայի առաջնորդը հիշեցրել է նաև, որ երկրի դիվանագետների խումբն արդեն ստացել է իրանական այցագրեր և ժամանել Է Թեհրան՝ զոհված 57 կանադացիների հարազատներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով: