|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ծրագիր է մշակում, եթե հանկարծ կորոնավիրուսի պանդեմիան 18 ամիս և ավելի երկար տևի. տեղեկացնում է yerkir.am-ը՝ CNN-ին հղումով:
Դիտարկվում է այն բանի հնարավորությունը, որ պանդեմիան կարող է երկարաձգվել և հիվանդացության մի քանի ալիք ունենալ:
100 էջանոց դաշնային ծրագրում ուղիղ չի ասվում, որ, աշխատակազմի կարծիքով, պանդեմիան կարող է 18 ամիս տևել, սակայն նկարագրվում են միջոցառումներ, որոնք նախատեսում են պետական մարմինների պատրաստականություն համաճարակի երկար տևողության պարագայում:
Նշվում է նաև, որ դժվար է կանխատեսել՝ ինչքան լուրջ կլինի հիվանդության ընթացքը: Մի քանի անգամ հիշատակվում են բժշկական սարքավորումների, դեղամիջոցների, ախտորոշման միջոցների, սննդի պակասի հետ կապված ռիսկերը:
Նաև տեղեկացվում է, որ ԱՄՆ-ը սկսում է COVID-19-ով վարակվածների փորձարարական բուժումը, որն իրականացվելու է հայտնի և հասանելի հակավիրուսային դեղամիջոցներով: