Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մոսկվայում այսօր հանդիպում է անցկացվում Ռուսաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ Լիբիայում իրավիճակի վերաբերյալ։
Ի տարբերություն Սիրիայի՝ այս դեպքում երկու կողմերը տարբեր ճամբարներում են։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է.
«Երկու կողմերից բանակցություններին մասնակցում են պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բանակցություններին հաջորդելու է ավելի լայն կազմով նիստ, որին մասնակցելու են նաև Լիբիայի հակամարտող կողմերի ներկայացուցիչները»:
Հիշեցնենք՝ Լիբիայի ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել էր Մոսկվա, որտեղ բանակցություններ պետք է կայանան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջի հետ: