|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպել են Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչների հետ:
Պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը եւ քննարկել երկրի տնտեսական զարգացմանը ու անվտանգությանը վերաբերող հարցեր:
Արմեն Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացումը մշտապես եղել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ուշադրության կենտրոնում: Նա անդրադարձել է տնտեսական քաղաքականության ոլորտում ունեցած ձեռքբերումներին եւ բացթողումներին:

Վահրամ Բալայանը անդրադարձել է անվտանգության հետ կապված արտաքին քաղաքականության եւ ԱՀ միջազգային ճանաչման խնդիրներին:
Հանդիպման ավարտին Ճարտար համայնքի բնակիչները պատգամավորներին ուղղել են գյուղատնտեսական կոոպերատիվների, երկրի տնտեսական զարգացման, կրթական ծրագրի եւ ‹‹Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ծառայությունների ու բարձր սակագների վերաբերյալ հարցեր:
Պատգամավորները պատասխանել են համայնքի բնակիչների հնչեցրած հարցադրումներին եւ խոստացել՝ հնարավորության սահմաններում ներկայացված հարցերին լուծումներ տալ:
