|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Արցախպրես»-ը հաղորդում է, որ այսօր տեղի ունեցած` ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հավանություն է տրվել կառավարության առաջարկին` Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տալ քաղաքի կարգավիճակ:
Օրենքն ընդունվել է ձայների` 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Համաձայն դրանց` առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում:
Նշենք նաև, որ Ճարտարը Արցախի ամենամեծ գյուղական համայնքն էր: