|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն դեմ է արտահայտվել Ռուսաստանից Ուկրաինա գազի ուղիղ մատակարարմանը և խորհրդարանից պահանջել է պատժամիջոցներ կիրառել դրա նկատմամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ren.tv-ն՝ նշելով, որ նախկին նախագահը գազային պայմանագրերը համարել է ոչ թե առևտրային, այլ քաղաքական:
Իր հերթին ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահն «ուշացել է գազի գնացքից», և լուրջ չի ընդունել Պորոշենկոյի պահանջը:
«Քիչ հավանական է, որ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ կիրառեն իրենց իսկ ընկերությունների նկատմամբ, որոնք «Գազպրոմի» հետ գործարքներ են կնքել Ռուսաստանից գազի ուղղակի առաքումների վերաբերյալ»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է պատգամավորը: