|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մնացել է Վատիկանի նստավայրի վերելակում, ինչի պատճառով ուշացել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձից: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
82-ամյա պապը ներողություն է խնդրել հրապարակում հավաքված մարդկանցից՝ միաժամանակ պարզաբանելով իր ուշացման պատճառը:
«Սիրելի՛ եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալուս համար, սակայն չնախատեսված հանգամանքներ առաջացան՝ 25 րոպե արգելափակված էի վերելակում»,- մանրամասնել է կաթոլիկների առաջնորդը։
Հռոմի պապի համոզմամբ՝ վերելակի բնականոն աշխատանքի խափանման պատճառը հոսանքի անջատումն է եղել: Փրկարարները 25 րոպե աշխատելուց հետո կարողացել են նորոգել այն ու դուրս բերել Հռոմի պապին:
Ֆրանցիսկոս պապն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև փրկարարներին: