|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ ԼՏՊ-ինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»:
Ի դեպ, «ճկուն-ճապուկը» նախորդ տարի Ամանորին իր գնած շքեղ լուսային էֆեկտներով չէր զարդարել Մալաթիա-Սեբաստիա համայնքը։ Սիրտ չուներ։ Ասում են՝ քրոջ որդուն հանել էին թաղապետի պաշտոնից։ Այս տարի Փաշինյանի անձնական օլիգարխը կրկին զարդարել է համայնքը` մի ուրիշ թափով, որովհետեւ նստում-վեր են կենում փաշինյանների մերձավորների հետ։ Ավելին` դեռ չեն մարել խնամի դառնալուն առնչվող խոսակցությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։