|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում խիստ վիճահարույց «Ակցիզային հարկի մասին» օրենքի քվեարկությանը որոշ գործարար պատգամավորներ, չցանկանալով դեմ, կողմ կամ ձեռնպահ լինեել, գերադասել են չմասնակցել: Այդ պատգամավորներն են Սպարտակ Մելիքյանը, Սամվել Ալեքսանյանը, Հարությունուն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, Արագած Ախոյանը, Վահան Կարապետյանը, Բազմասեր Առաքելյանը, Հայկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը:
Չեն քվեարկել նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ուշագրավ է, որ չի քվեարկել նաև ՀՀԿ-ական, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով երեկ հարցի քննարկման ժամանակ դեմ էր արտահայտվում օրենքի այդ փոփոխությանը:
ԲՀԿ-ական մյուս գործարարները հստակ դեմ են քվեարկել օրենքին:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությանը դեմ են քվեարկել ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: